ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արամ MP3-ն պարգևատրվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով

Արամ MP3-ն պարգևատրվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով
29.05.2014 | 16:52

Մայիսի 29-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպված «Ուսանողական գարուն» ծրագրի ընթացքում բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց բժշկական համալսարանի շրջանավարտ, բժիշկ, սիրված երգիչ Արամ MP3-ին։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, հանձնելով հուշամեդալը, ընդգծեց, որ Արամ MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ում իրենք առաջին հերթին որպես բժիշկ են հիշում, մեծ ներդրում է ունեցել բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի մշակութային կյանքում։
Ինքը՝ Արամ MP3-ին, նշեց, որ երկար ժամանակ չէր եղել բուհում. «Հիշեցի ուսանողական տարիներս, ինչպես էինք հենց այս բեմից ամեն ինչ սկսում։ Սկսեցինք 2002 թվականից, ջրիկություններ էինք անում, ընկերներս դարձան պրոֆեսիոնալ բժիշկներ, ես շարունակեցի իմ գործունեությունն այս բնագավառում։ Շնորհակալ եմ, երբեք չեմ մոռանա իմ ալմա մատերը»։
«Ուսանողական գարուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԵՊԲՀ ՈՒՀԱ-ի միջֆակուլտետային առաջնություն: Միջոցառման ինտերակտիվ հումորներին մասնակից էին դառնում նաև ԵՊԲՀ աշխատակիցները: Ցերեկույթի ընթացքում հնչեցին սիրված երգեր «Մեդունի» էստրադային համույթի մեներգիչների կատարմամբ։ Հանդես եկավ նաև «Կոմիտաս» երաժշտախումբը:
Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրում «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն դասախոս» անվանակարգերում։ Մրցանակներ ստացան նաև «Առողջ բժիշկ» մարզական միջոցառման հաղթողները։
«Ուսանողական գարուն» ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ